Համաշխարհային տնտեսությունը կկորցնի 5.5 տրիլիոն դոլար. Bloomberg
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ առաջիկա երկու տարում համաշխարհային տնտեսության կորուստը կկազմի ավելի քան 5 տրիլիոն դոլար: Թեմային է անդրադարձել Bloomberg պարբերականը՝ հղում կատարելով Wall Street-ի բանկերի կանխատեսումներին:
Ըստ ստացված տվյալների՝ սա կլինի համաշխարհային տնտեսական ամենամեծ ճգնաժամը 1930-ականներից ի վեր, քանի որ համավարակի պատճառով փակվել են բազմաթիվ ձեռնարկություններ, և մարդիկ ստիպված մնացել են տանը:
Թեպետ փորձագետների կանխատեսումների համաձայն՝ անկումը կարճաժամկետ կլինի, այնուամենայնիվ, ֆինանսական խթանիչ փաթեթների օգնությամբ էլ համաշխարհային տնտեսությանն անհրաժեշտ կլինի երկու տարի՝ նախաճգնաժամային վիճակին վերադառնալու համար: