Վերջապես Հայաստանը կունենա իր առաջին գերժամանակակից ստադիոնը. Սիսակ Գաբրիելյան

 Կառավարության այսօրվա որոշմամբ Հայաստանի գործող չեմպիոն «Նոա» ֆուտբոլային ակումբը, ձեռք բերելով շուրջ 23 հա տարածք, Արմավիրի մարզում կկառուցի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներին համապատասխան 4-րդ կարգի գերժամանակակից ստադիոն մոտ 15․000 հանդիսատեսի համար։
Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ այս նախագիծը, բացի ստադիոնից, կներառի նաև․
🏨 բարձրակարգ հյուրանոցային համալիր
🏟 փակ մարզադաշտ
🏫 հանրակրթական դպրոց
💪 սպորտային մարզասրահ
🏊‍♂️ լողավազան
🏠 գիշերակացի հանրակացարան
⚽️ ֆուտբոլային ակադեմիա
🌱 4-6 բնական և արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
«Նոա» ակումբը վերջին տարիներին հսկայածավալ ներդրումներ է կատարում հայկական ակումբային ֆուտբոլում, և արդեն այս տարի պատրասվում է բացել առաջին թիմի համար նախատեսված մարզական համալիրի դռները։
Նկարը պայմանական է, գեներացված AI-ով: Նախագիծը շուտով:

Ձեզ կեհաքրքրի...