Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ

AGN

Ապրիլի 8-ին իրանական կողմի նախաձեռնությամբ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Նախարար Զարիֆը Իրանի կառավարության անունից ցավակցություն հայտնեց իր գործընկերոջը՝ կորոնավիրուսի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:

ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից համավարակի տարածման դեմ արդյունավետ պայքարելու ուղղությամբ գործադրվող ջանքերը և բարձր գնահատեց Իրանի կողմից արտահայտված զորակցությունը: Անդրադարձ կատարվեց կորոնավիրուսի դեմ համընդհանուր պայքարին և ստեղծված պայմաններում հայ-իրանական համագործակցությանը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակի:

https://www.mfa.am/…/press-re…/2020/04/08/arm-iran-fms/10204

Ձեզ կեհաքրքրի...