Մինչ սպանելը զինվորի վրա նռնակ են նետել դիրքում. մանրամասներ. «Ժողովուրդ»

Nrnak en netel

«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվան դեպքից մանրամասներ են հայտնի դարձել. Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչ Գ․ Բ-ին  սպանելը նրա վրա նռնակ են նետել ապրիլի 4-ին ՊԲ զորամասում:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների մոտ հարուցված քրեական գործով նախնական տվյալներ են եղել, որ դիրքում նռնակ է պայթել: Ըստ նախնական վարկածի՝ Գ․Բ-ի  մահվան գործով ձերբակալված ժամկետային զինծառայողը դիրքում հերթապահության ժամանակ մի ակնթարթ քնել է, որից հետո արթնացել է և տեսելնելով զինվորին՝ մտածել է, թե հակառակորդն է, ու նռնակը նետել է նրա ուղղությամբ:

Այդ զինվորը եղել է Գ․Բ-ն : Ավելի ուշ, տեսնելով, որ նռնակի պայթելուց վիրավորվել է իր ծառայակից ընկերը, մտածել է, որ նրան վիրավորելու համար իրեն են մեղադրելու, որոշել է հետքերը թաքցնելու համար կրակել նրա կզակից` այդպիսով տպավորություն ստեղծելով, թե, իբր, Գ․ Բ-ն  ինքնասպան է եղել:

Այժմ ձերբակալված ժամկետային զինծառայողը ասում է, թե նման բան չի եղել, սակայն դիրքում եղել են զինվորներ, որոնք, ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, գործով կարևոր վկաներ են և հարուցված քրեական գործով իրարամերժ ցուցմունքներ են տվել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Ձեզ կեհաքրքրի...