Պայթյուն Թուրքիայի ռազմարդյունաբերական արտադրամամասի պահեստներում
Անկարայի նահանգի Էլմադաղ շրջանում Թուրքիայի զինված ուժերի հիմնադրամին պատկանող «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերության արտադրամասերից մեկի պահեստներում պայթյուն է եղել:
Այս մասին հայտնում է թուրքական Sözcü թերթը:
Պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետ Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհեր չկան:
Անկարայի նահանգապետարանից արված հայտարարության մեջ նշված է.
«Ժամը 14:47-ին Էլմադաղ շրջանում գտնվող «Ռոքեթսան»-ի վառելիքի պահեստներում տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետևանքով կորուստներ չկան, 3 աշխատող թեթև վնասվածքներ է ստացել»:
Պայթյունի պատճառների վերաբերյալ քննությունը շարունակվում է:
«Ռոքեթսան»-ը (ROKETSAN A.S.) հիմնադրվել է 1988 թ. հունիսին՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գործադիր կոմիտեի որոշմամբ: Այն զբաղվում է հրթիռների և հրթիռային համակարգերի նախագծմամբ, մշակմամբ ու արտադրությամբ:
razm.info