56 նոր պլանշետներ՝ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտներին

Planshet Syuniq

56 նոր պլանշետներ Սյունիքի մարզի դպրոցների աշակերտների հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզպետարանին է հատկացրել 56 նոր պլանշետներ՝ Ucom ինտերնետային sim-քարտերով (մեկամսյա անվճար բաժանորդագրությամբ), որոնք մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրվում են մարզի դպրոցներին՝ հեռավար կրթության հասանելիությունն ապահովելու նպատակով: Այդ մասին Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։

Նա նշել է, որ դպրոցները դրանք ժամանակավորապես կտրամադրեն տեխնիկական միջոցներ չունեցող, հեռավար կրթությունից դուրս մնացած, երեք և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին՝ երեխաների հեռավար կրթությունը անխափան կազմակերպելու նպատակով: Այնուհետև պլանշետները կվերադարձվեն դպրոցներին՝ հետագա տնօրինման նպատակով:

Փոխմարզպետի խոսքով՝ գործընթացը կկրի շարունակական բնույթ:

 

1lurer.am

Ձեզ կեհաքրքրի...