ԵՄ անդամակցությունը երկարատև գործընթաց է։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը Հայաստանի համար տևելու է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 10 ՏԱՐԻ

Բազմաթիվ ընկերներիս հարցերին ի պատասխան
Մոսկվայից ԵՄ անդամակցության վերաբերյալ արտահայտած այն կարծիքը, թե Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՏՄ և ԵՄ անդամ ՃԻՇՏ Է։
Մյուս կողմից՝ ԵՄ անդամակցությունը երկարատև գործընթաց է։ Իմ գնահատմամբ՝ այդ գործընթացը Հայաստանի համար տևելու է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ 10 ՏԱՐԻ, հնարավոր է և ավելի։
Հետևաբար, ԵՄ անդամակցության գործընթացի 10 կամ ավելի տարիների ինչ-որ մի փուլում Հայաստանը հաստատապես դադարեցնելու է ԵՏՄ անդամակցությունը։ Թե դա երբ կլինի, ինչ զարգացումների արդյունքում, ինչպես կազդի ՀՀ տնտեսության և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա՝ կախված է մի շարք գործոններից, որոնցից ամենակարևորը Հայաստանի աշխատանքն է։
Այլ խոսքով՝ եթե աշխատենք ճիշտ և քրտնաջան, ԵՏՄ-ից դուրս գալը կարող է դառնալ ոչ թե մարտահրավեր, այլ նոր հնարավորություն։

Ձեզ կեհաքրքրի...