«Ով ծնվում է ԱՄՆ-ում, դառնում է ԱՄՆ քաղաքացի. Ես կդադարեցնեմ դա». Թրամփ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից անմիջապես հետո ծրագրում է վերացնել երկրի քաղաքացիության տրամադրման մասին պատկերացումը ծննդյան իրավունքով։
«Մենք պետք է դադարեցնենք դա: Միգուցե ստիպված լինենք նորից դիմել ժողովրդին, բայց մենք պետք է դադարեցնենք դա։ Մենք միակ երկիրն ենք, որ այդպես է անում։ Եթե ինչ–որ մեկը մեկ ոտքը դնում է մեր հողի վրա, ասում ենք. «Շնորհավորում եմ, դուք այժմ ԱՄՆ քաղաքացի եք»: Մենք կդադարեցնենք դա, քանի որ դա հիմարություն է»,- ասել է նորընտիր նախագահը NBC-ին տված հարցազրույցում:
Ծննդյան իրավունքով քաղաքացիության մասին նորմը սահմանվել է 1868 թվականի Սահմանադրության 14-րդ փոփոխությամբ։ Այն փոխելու համար անհրաժեշտ է ստանալ նահանգների երեք քառորդի համաձայնությունը։