«Մի օր տանից դուրս ենք գալու մեր մեքենայով և կանգնած ենք մնալու բակում». Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, թե ավտոբուսային գծերը հանրային տրանսպորտի բարեփոխումների կարևորագույն մասն են կազմում, և առանց այդ գծերի ավելացման Երևանում անհատական մեքենաների քանակի ահագնացող ավելացման դեպքում որևէ դրական լուծումների չենք կարող գալ։
«Ծրագիրը դեռ հատվածական է։ Մյասնիկյան պողոտան վաղ, թե ուշ պետք է ավելանա ընդհանուր գծին»,- ասել է նա։ Ըստ քաղաքապետի, պետք է հանրային տրանսպորտի համար ստեղծել ավելի լավ պայմաններ. «Եթե չկանխենք մեքենաների ավելացման տենդենցը, եթե հանրային տրանսպորտի համար որոշակի հնարավորություններ չստեղծենք, մի օր մեր տանից դուրս ենք գալու մեր մեքենայով ու կանգնած ենք մնալու բակում, որովհետև անընդհատ մեքենաների քանակը կաճի»։