Ռուսաստանում միգրանտներ են զորակոչվում բանակ
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած մոտ 10 հազար միգրանտներ ուղարկվել են կռվելու Ուկրաինա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ իշխանությունները «բռնացրել են» Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող 30 հազար միգրանտների, ովքեր չեն ցանկացել զինվորական հաշվառում անցնել, գրանցել են նրանց և արդեն մոտ 10 հազարին ուղարկել են պատերազմ։ «Այսօր նրանք համալրում են մեր թիկունքի զորամասերի շարքերը»,- հավելեց նա։ Նման գործողություններն հանգեցրել են նրան, որ միգրանտները սկսել են հեռանալ Ռուսաստանից: