Շոգից 550 ուխտագնացներ են մահացել
Արաբ դիվանագետները AFP-ին հայտնել են, որ առնվազն 550 ուխտավոր է մահացել հաջջի ժամանակ, որն այս տարի կրկին տեղի է ունենում չափազանց շոգ եղանակին։ Մահացածներից առնվազն 323-ը եգիպտացիներ են, նրանցից շատերը մահացել են հենց շոգից առաջացած բարդություններից, հայտնում են գործակալության աղբյուրները։ Նրանք նշել են, որ թվերը ստացվել են Մեքքայի հիվանդանոցային դիահերձարանից։ Հաջը իսլամի հիմնական ծեսերից մեկն է, շատ մուսուլմաններ կարծում են, որ այն պետք է կատարվի կյանքում գոնե մեկ անգամ: Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ Մեքքայի Մեծ մզկիթում ջերմաստիճանը երկուշաբթի հասել է 51,8 աստիճանի: