Փրկարարները սահմանազատել են տարածքը.
Ապրիլի 4-ին, ժամը 16:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 11 շենքի քարերը պոկվում և ընկնում են:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պոկվել են Բագրատունյաց պողոտայի թիվ 11ա շենքի 5-րդ հարկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը (մոտ 2 քմ):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: