«Հաջորդ կայարանը՝ Մանկություն». MediaHub-ի գունեղ ֆոտոշարքը

Նվերներ, շնորհավորանքներ և բարձր տրամադրություն:

Հունիսի 1-ը փոքրիկների համար իրական տոնի էր վերածվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում։ MediaHub-ի ֆոտոլրագրող Գեղամ Մկրտչյանը օրն անցկացրեց երեխաների հետ և ֆիքսեց լավագույն ակնթարթները:

Երևանի մետրոպոլիտենը, գեղեցիկ ավանդույթի համաձայն, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալ էր երեխաներին։ Հյուրերի թվում էին նաև Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները։

Մետրոպոլիտենը կարծես մանկության մոլորակ լիներ, ուր գերիշխում էին միայն ուրախ տրամադրությունն ու հեքիաթային վառ գույները։ Տոնական օրվա կապակցությամբ մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքն ուղևորվեց դեպի «Երիտասարդական» կայարան։ 

Շրջայց կատարելով կայարանային համալիրում՝ փոքրիկ ուղևորները ծանոթացան  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում բնակվող երեխաների ձեռքի աշխատանքներին։

 

Շարունակությունն կարդացեք սկզբնաղբյուրում

Emil Sedrakyan

Ձեզ կեհաքրքրի...