Պատվիրատուները կամ պատվիրատուն իր առջև խնդիր են դրել թիրախավորել ինձ և գործունեությունս. ԱԻ նախարար

Pambukhcgyan

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Վերջին շրջանում իմ անձի վերաբերյալ պատվիրված հոդվածներն ու իրականությանը չհամապասխանող թեզերը կամ խոսույթներն ինձ ևս մեկ անգամ բերում են այն համոզմանը, որ պատվիրատուները կամ պատվիրատուն իր առջև խնդիր են դրել խաղի նույնիսկ չընդունված կանոններով (անձնական տիրույթ ներխուժելով) փորձել թիրախավորել ինձ և գործունեությունս, բայց դիմակներն ունեն պատռվելու հատկություն, և շուտով արդարության բումարենգը կթակի նմանատիպ երևույթների դուռը։

Բոլորին մաղթում եմ բարի ժամանց՝ ժամանակավոր»։

Ձեզ կեհաքրքրի...