Թումոյի համակարգիչներն արդեն պատրաստ են՝ ԿԳՄՍ նախարարության հավաքագրման կետ ուղևորվելու համար
Թումոյի համակարգիչներն արդեն պատրաստ են ուղևորվելու ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հավաքագրման կետ, որտեղից էլ կբաշխվեն Հայաստանի դպրոցներին։ Այս մասին հայտնում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ֆեյսբուքյան էջը:
Օրեր առաջ՝ արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝ Թումոն հայտնել էր, որ նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ, որոնք կհատկացվեն այն երեխաներին, որոնք չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։