Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գրուպի հետ․ Սուքիասյանի խոսնակ

Suqiasyan

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքում գրել է․

Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել ՍԻԼ գռուպի հետ։ Պարզապես բառեր չեմ գտնում նկարագրելու՝ մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել և մրոտել մյուս հայ քաղաքացուն։

Տականքներին պատասխանելու և մեկնաբանելու կարիք չկա։ Թող իրավապահները պարզեն պայթյունի իրական պատճառն էլ, սուտ լուրեր տարածողների մոտիվացիան էլ։ Ցավակցում եմ զոհվածների հարազատներին։

Ձեզ կեհաքրքրի...