1 ոսկի և 3 բրոնզ. հայ մարզիկները մեդալներով են վերադարձել «Վազող թիրախ» մրցաձևի աշխարհի առաջնությունից
Օգոստոսի 1-9-ը Ֆրանսիայի Շատոռու քաղաքում տեղի ունեցավ Գնդակային հրաձգություն սպորտաձևի 2022 թվականի 10մ, վազող թիրախ մրցաձևի Աշխարհի առաջնությունը: Հայ հրաձիգներն ընդհանուր հաշվով նվաճեցին 4 մեդալ.
Մեծահասակներ`
Լիլիթ Մկրտչյան` 3-րդ տեղ,
Արուսյակ Գրիգորյան` 3-րդ տեղ:
Երիտասարդներ`
Գոռ Խաչատրյան` 1-ին տեղ,
Գոհար Հարությունյան` 3-րդ տեղ:
Թիմին ուղեկցեց ՀՀՖ գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: