ՀՀ-ում Չինաստանի դեսպանը կիսվել է Հայաստանի <<Հանրապետական>> կուսակցության մեկնաբանությունով
Աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան։ Այս մասին, մեկնաբանելով Թայվանի շուրջ ընթացող իրադարձությունները, 24News-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը։
«Թայվանի խնդրի վերաբերյալ մեր մոտեցումն, ինչպես իշխանության եղած ժամանակ, այնպես էլ ներկայում, անփոփոխ է. աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան: Հետևաբար, մեկ Չինաստանի սկզբունքը մեզ համար անխախտ է: Միաժամանակ, մենք տագնապով ենք հետևում աշխարհում լարվածության աճին, քանզի գլոբալ հակամարտությունը բերում է նոր մարտահրավերներ նաև մեր տարածաշրջանում», – նշել է նա։