Շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Օլիմպիադայի վերջին տուրում

Haghtanak

 Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում հաղթանակ տոնեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Համաշխարհային Օլիմպիադայի վերջին` 11-րդ տուրում Հայաստանի հավաքականն ուժերը չափեց Իսպանիայի ընտրանու հետ: Հայաստանի ընտրանու կազմում իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հաղթանակ տոնեց միայն Գաբրիել Սարգսյանը: Հայաստան-Իսպանիա` 2,5-1,5:

Օլիմպիադայի վերջնական արդյունքները հայտնի կլինեն, երբ Ուզբեկստանը կավարտի պայքարը, քանի որ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները ունեն հավասար միավորներ: Ուզբեկստանի հավաքականի մրցակիցը վերջին տուրում Նիդերլանդների հավաքականն է: 

Ձեզ կեհաքրքրի...