Հայաստան – ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի այցը Ֆրանսիա. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Fransia
 Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Արմեն Գրիգորյանը ս/թ հունիսի 28-ին հույրընկալվել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունում։
? Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող տարբեր թեմաներ՝ մասնավորապես, մարդասիրական հարցեր, սահմանների սահմանազատման գործընթացը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը։
? Ֆրանսիան լիովին սատարում է Եվրամիության ջանքերը՝ նպաստելու կարգավորման գործընթացի առաջընթացին, ինչպես օրինակ սահմանային հարցերի երկկողմ հանձնաժողովի ստեղծումն է։ Ֆրանսիան կշարունակի ակտիվորեն օժանդակել այդ ջանքերին։
? Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների խնդրին։
?Ֆրանսիան մնում է լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահության իր դերում, որի գործունեությունը շարունակվում է։ Պարոն Գրիգորյանը տեղեկացվել է ֆրանսիացի, ամերիկացի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահության ներկայացուցչի վերջին խորհրդակցությունների մասին, որոնց ռուսաստանցի համանախագահն արդեն երրորդ անգամ չի ցանկացել միանալ։ ? https://tinyurl.com/46txnn4d

Ձեզ կեհաքրքրի...