ՀՀ կառավարության՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն Սեդա Սաֆարյանն է

Seda

Այսօր՝ հունիսի 30-ին, սպասվում է ՀՀ կառավարության հերթական նիստը:

Կառավարության հարցերի թվում ընդգրկված է նաև Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման հարցը: «Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ Կառավարության՝ ՍԴ դատավորի թեկնածուն փաստաբան, իրավապաշտպան Սեդա Սաֆարյանն է:

Մեզ հետ զրույցում քիչ առաջ Սեդա Սաֆարյանը հաստատեց այս տեղեկությունը՝ ասելով. «Այո, ես Սահմանադրական դատարանի դատավորի՝ ՀՀ կառավարության թեկնածուն եմ»:

ՍԴ դատավորի թեկնածուի հարցն ընդհրկված է Կառավարության այսօրվա նիստի 47-րդ կետում:

Ձեզ կեհաքրքրի...