Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին

Gyumrium

  Խծաբերդում գերևարվածների հարազատները մի քանի ժամ բողոքի ակցիա էին անցկացնում Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,   գերիների ծնողների խնդրանքով հյուպատոսն ընդունեց 5 ծնողի։

Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։

Ձեզ կեհաքրքրի...