Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցը

Gasparyani haycy

   Վարչական դատարանը մերժել է Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղեկությունը 1lurer.am-ին հայտնել է Գասպարյանի ներկայացուցիչ Շուշանիկ Ստեփանյանը: 

 «Դատարանի աշխատակազմից եմ տեղեկացել, որ հայցը մերժվել է, բայց այս պահին դատարանի որոշումը ձեռքիս տակ չկա: Մենք իրավունք ունենք դա ստանալ առձեռն. սպասում ենք, մինչև դատարանն ուղարկի: Քանի դեռ չենք ստացել, ես ձեզ ավելի հավաստի տեղեկություններ հաղորդել չեմ կարող»,- ասել է նա:

Վարչական դատարանից տեղեկացրել են, որ այս պահին իրավասություն չունեն տեղեկություն տրամադրելու: Ավելի ուշ որոշումը կհրապարակվի datalex.am կայքում:

Գասպարյանը դատարան էր դիմել պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով իրեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով։

Նշենք՝ ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հիմքում ընկած օրենքը:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանն իրեն պաշտոնից ազատելու գործընթացը հակասահմանադրական էր որակել և հայտնել, որ դիմելու է վարչական դատարան։ 

Օնիկ Գասպարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թ. մարտի 10-ին:

Ձեզ կեհաքրքրի...