Ռուսաստանի հատուկ գործողությունը կավարտվի, երբ իրականացվեն դրա բոլոր խնդիրները. ՌԴ ԱԳՆ

RD AGN

Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ իրականացվեն դրա խնդիրները՝ Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանություն, Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում՝ հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից:

Գերատեսչության պնդմամբ՝ խնդիրներից մեկն էլ Ուկրաինայի տարածքից ՆԱՏՕ-ի պատճառով Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումն է։

Նախարարությունից նշել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, կարող են հանդես գալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորների դերում, այդ հարցը քննարկվում է ռուս-ուկրաինական բանակցություններում, որոնք, գերատեսչության տվյալով, շարունակվում են գրեթե ամեն օր՝ տեսակապի միջոցով։

Ձեզ կեհաքրքրի...