Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ականանետների նոր խմբաքանակ/ armtimes
Լիտվան Ուկրաինային է փոխանցել տասնյակ միլիոնավոր եվրո արժողությամբ ծանր ականանետների խմբաքանակ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասին, հաղորդում է BNS գործակալությունը։
«Մենք Ուկրաինային ռազմական օգնություն ենք ուղարկել՝ հանձնել ենք ծանր ականանետներ, որոնց թիվը չենք նշելու, սակայն կարող ենք ասել, որ զենքի մնացորդային արժեքը գնահատվում է տասնյակ միլիոնավոր եվրո»,-ասել է պաշտոնյան:
Ինչպես նշել է պաշտպանության գերատեսչության ղեկավարը, Վիլնյուսը պարբերաբար զենք ու զինամթերք է ուղարկում Կիև։
«Դժվար է նույնիսկ ամեն ինչ թվարկել, մոտ մեկ ամիս առաջ ես հաշվել էի մոտ 35 միավոր, փոխանցվել են ոչ միայն «Սթինգեր» հրթիռային համակարգեր, այլ նաև այլ զենիթային և հակատանկային զինատեսակներ, նռնակներ, գնդացիրներ, կապի սարքավորումներ»,-մանրամասնել է նա:
Լիտվան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր 2014 թվականին, որը պաշտոնապես խոստովանեց, որ Կիևին «զենքի տարրեր» է մատակարարել՝ չհստակեցնելով, թե ինչի մասին է խոսքը։ Որոշ ժամանակ անց ուկրաինական կողմը նշել է, որ դա խորհրդային արտադրության «մահաբեր զենք է»։
2019 թվականի փետրվարին Վիլնյուսը Ուկրաինային հանձնեց շահագործումից հանված զինամթերք՝ ավելի քան 1 միլիոն փամփուշտ՝ խորհրդային արտադրության ինքնաձիգների համար: 2021 թվականի հոկտեմբերին Լիտվայի Նախարարների կաբինետը հավանություն է տվել 676,000 եվրո արժողությամբ զրահաբաճկոնների և բալիստիկ (բեռնաթափման) գոտիների մատակարարմանը Ուկրաինային: Փետրվարին Ուկրաինան Լիտվայից ստացավ Stinger մարդատար հակաօդային պաշտպանության համակարգերի խմբաքանակ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. armtimes.com