SHAMSHYAN. Ոստիկանությունն իրականացրել է հատուկ օպերացիա․ նրանց կողմից հայտնաբերվել, իսկ քննիչի որոշմամբ ձերբակալվել է Ազգային Ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան

Bagratyani tghan

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը։  Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս կասկածվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։  Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Շ․ Բագրատյանը Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի  տղան է, ով «ԷԿՕ ՕԻԼ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նա հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում։ Շ․ Բագրատյանը տեղափոխվել է ոստիկանության Վայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր Վայոց Ձորի քննչական վարչության քննիչը դիմելու է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի պատգամավորի որդու՝ Շ․ Բագրատյանի նկատմամբ։  Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: 

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում. shamshyan.com

Ձեզ կեհաքրքրի...