Թուրքիան արգելել է շուրջ 200.000 բժշկական դիմակների արտահանումը դեպի Իտալիա
Մարտի 3-ից մինչ այսօր կորոնավիրուսի կանխարգելման և փոխօգնության շրջանակներում Թուրքիայի կառավարությունն արգելել է Անկարայի օդանավակայանի մաքսային գոտում թողնված շուրջ 200.000 բժշկական դիմակների արտահանումը դեպի Իտալիա։
Ուշադրության է արժանի այն, որ ներկայիս «սառեցված» տնտեսական հարաբերություններում Թուրքիան միակ երկիրը չէ, որ ագելակել է դիմակների և այլ անհրաժեշտ բժշկական պարագաների արտահանումը Իտալիա կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Լրատվական աղբյուրների համաձայն՝ նմանատիպ սահմանափակումների են դիմել Գերմանիան, Շվեդիան, Ռումինիան…
Եվրոպական պետությունների շրջանում ամենախոցելի վիճակում գտնվում է հենց Իտալիան և բնականաբար գործընկեր պետությունների կողմից նման գործելաոճը արդեն իսկ արժանանում է խիստ քննադատության։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն քննադատել է Ռումինիայի կառավարությանը՝ ահազանգելով ԱՀԿ-ին և ՄԱԿ-ին՝ Լուիջի Դի Մայոն այսօրինակ գործելաոճը որակել է որպես հակառևտրային (anti-commercial)՝ հստակեցնելով, որ նշյալ պետություններում բժշկական դիմակները արտադրող ընկերությունները ծագումով իտալական են։
Հարկ է փաստել, որ ստեղծված համաճարակային իրավիճակի պայմաններում ականատես կլինենք ոչ միայն փոքրամասշտաբ, այլև լայնամասշտաբ տնտեսական սկանդալների, որոնք ազդեցություն կունենան առևտրատնտեսական քարտեզի վերաձևման վրա։ Տնտեսապես հզոր երկրներն արդեն իսկ առաջնորդվում են միայն սեփական շահերից բխող «խաղի կանոններով»։ Այս ամենից մենք պետք է կարողանանք դասեր քաղել, հաշվարկել մոտալուտ ռիսկերը և դրանց հաղթահարման համար նախատեսել մեր պահուստային միջոցները երկարաժամկետ ճգնաժամային կառավարման տեսանկյունից։
Մարտի 3-ից մինչ այսօր կորոնավիրուսի կանխարգելման և փոխօգնության շրջանակներում Թուրքիայի կառավարությունն արգելել է…
Опубликовано Edmon Marukyan Понедельник, 23 марта 2020 г.