Նորատուսի բնակիչը կալանավորվել է՝ գիշերային ակումբում երկու երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեղադրանքով

Noratus

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Նորատուսի բնակիչը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջիս ձերբակալվել է՝ գիշերային ակումբում երկու անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:

Տուժողների մարմնական վնասվածքների բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ձեզ կեհաքրքրի...