Mercedes-ը կանգնեցնելուց հետո 51-ամյա տղամարդիկ՝ իրենց դնելով «ռեմբոյի» տեղը, հարվածներ են հասցրել աղջիկ-պարեկին

Harvacel en parekin

   Այսօր՝ մարտի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, Դավիթ Բեկի փողոցի 106/5 հասցեի մոտ ավտոմեքենայի տեխզննում չունենալու համար կանգնեցրել են Mercedes մակնիշի 09 VO 999 համարանիշի ավտոմեքենան:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մոտենալով ավտոմեքենային, վարորդից պահանջել են, որպեսզի ներկայացնի վարորդական իրավունքի վկայական, սակայն ավտոմեքենայի միջից 2 հոգի դուրս են եկել ու առանց որևէ պատճառի հայհոյանքներ են հնչեցրել պարեկների հասցեին, իսկ նրանցից մեկը՝ իրեն համարելով իբրև «լավ տղա» և դնելով «ռեմբոյի» տեղը, հարվածներ է հասցրել երիտասարդ աղջիկ-պարեկին, և խոչընդոտել են պարեկների օրինական գործողություններին:   Գ. Շամշյանի տեղեկություններով, արդեն դեպքի վայր ժամանած ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրանք են՝ Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Անդրանիկ Ղ.-ն, 51-ամյա Միշա Ս.-ն:   Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:   Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:   Անդրանիկ Ղ.-ն ձերբակալվել է, իսկ Միշա Ս.-ն բաց է թողնվել:   Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «ճիվաղի» կողմից աղջիկ-պարեկը հարվածներ ստանալուց հետո «աջ նախաբազկի և դաստակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...