Երևանում պարեկները Opel-ի մեջ նկատել են կասկածելի տղամարդու և կոտրելով մեքենայի ապակին՝ նրան՝ անգիտակից, պատգարակով հասցրել են հիվանդանոց

Kotrel en

  Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ Արաբկիր վարչական շրջանում ծառայություն կատարելիս են լինում, երբ նույն վաշտի ավագ պարեկ Վարդգես Սահրադյանն ու կրտսեր պարեկ Արմեն Բադալյանը գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանին տեղեկացնում են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի վարչական տարածքում կայանված և շարժիչը միացված Opel մակնիշի ավտոմեքենայի հետնամասում տղամարդ կա պառկած, և ունեն կասկածներ, որ ինչ-որ բան այն չէ։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները մի քանի անգամ ծեծում են մեքենայի պատուհանները, որպեսզի վարորդն արթնանա, սակայն տեսնելով, որ նա չի արձագանքում, տեղում ճիշտ որոշում են կայացնում. կոտրում են ավտոմեքենայի աջ կողմի ապակին ու այնտեղից դուրս են բերում տղամարդուն, ով լինում է անգիտակից վիճակում, և բերանից կասկածելի փրփուր էր դուրս գալիս։  Պարեկները շտապ մտնում են «Արմենիա» բժշկական կենտրոն, վերցնում այնտեղից պատգարակ ու այդ տղամարդուն պատգարակով մոտեցնում են հիվանդանոցի ընդունարան, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է լինում փրկել այդ տղամարդու կյանքը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում հիվանդանոցի աշխատակիցներն ասում էին.. «Նկատեցինք, որ 2 պարեկ շնչակտուր մտան շենք ու մեզանից պահանջում էին պատգարակ։ Ճիշտն ասած՝ մտածեցինք, երևի իրենց մեքենայով ինչ-որ վիրավորի են բերել, բայց, որ պատգարակը վերցրեցին ու վազեցին դեպի մուտքից մի 100 մետ հեռավորության վրա, հետաքրքրեց։ Հետևներից գնացինք ու արդեն տեսանք, թե ինչպես են 2 այլ պարեկներ մեքենայից դուրս բերում մի տղամարդու։ Շտապ տեղափոխեցին մեզ մոտ։ Լավ էր, այդ տղամարդու կյանքին վտանգ չի սպառնում, բայց այս պահին գտնվում է ծանր կայուն վիճակում։ Որպես բժիշկներ, կասենք՝ եթե մի քանի րոպե ուշ օգնություն ցուցաբերվեր այդ տղամարդուն, վերջաբանը ողղբերգական կլիներ։ Մենք էլ, մեր հերթին , մեր շնորհակալությունն ենք հայտնում երիտասարդ պարեկներին, որոնց շնորհիվ քաղաքացին փրկվեց»։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ քաղաքացին 48-ամյա Արմեն Հ.-ն է։ Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի ժամանեն ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ավտոմեքենայի մեջ ապակիները փակած՝ միացրած շարժիչով փորձել է տաքանալ, ինչից հետո առաջացել է շմոլ գազի արտահոսք։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշանաի 

 shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...