Երևանում Range Rover-ով վթարի է ենթարկվել Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը. կա վիրավոր

naxkin qaxaqapet

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 28-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Երևանի Բաբաջանյան և Դուշանբեի փողոցների խաչմերուկում բախվել են անհայտ վարորդի կողմից վարած Range Rover մակնիշի 44 PP 044 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 24-ամյա Հայկ Տիգրանյանի վարած Opel մակնիշի 36 PV 581 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարից օրեր անց՝ մարտի 1-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոն է դիմել Opel-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 24-ամյա Լ. Հ.-ն և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է փետրվարի 28-ին նշված ավտովթարի ժամանակ:

Ճանապարհային ոստիկանները պարզել են, որ Range Rover-ը վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, նախկին քաղաքապետ 58-ամյա Արամ Դանիելյանը։

 

Ձեզ կեհաքրքրի...