«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ.
«Մուրացան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 14-ամյա երեխա՝ գանգատվելով աջ այտային շրջանում ցավերից, այտուցից: Այնուհետև պարզվել է, որ օրեր առաջ երեխան ընկերների հետ խաղալու ժամանակ ստացել է խաղալիք ատրճանակից հարված:
Կատարված ռենգեն հետազոտությամբ հայտնաբերվել է աջ այտային շրջանի փափուկ հյուսվածքներում մետաղական գնդիկի առկայություն:
Վիրահատական միջամտությամբ այն հեռացվել է:
Համալսարանական մասնագետները ծնողներին խորհուրդ են տալիս լինել առավել ուշադիր, երեխաներին թույլ չտալ խաղալ նմանատիպ խաղալիքներով, քանի որ նման խաղալիքները կարող են առաջացնել կարևոր օրգանների լուրջ վնասվածքներ, որոնք անդառնալի հետևանքների կարող են հանգեցնել: