Բոլոր նրանց համար, ովքեր պնդում են՝ թե իշխանությունները բռնել են Արցախյան հիմնախնդիրը փակելու ուղին․ քաղաքագետի արձագանքը

Brnac chanaparh

Քաղաքագետ Արմինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բոլոր նրանց համար, ովքեր պնդում են՝ թե իշխանությունները բռնել են Արցախյան հիմնախնդիրը փակելու ուղին։

Պատահական չէ, երբ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի՝ ԱՄՆ պետքարտուղար Է. Բլինքենի և Կանադայի վարչապետ Ջ. Թրյուդոյի հեռախոսազրույցներում ընդգծվում է ներքոնշյալ նախադասությունը՝

կորևորվել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

Սա նշանակում է, որքան էլ Ադրբեջանը ջանա փակել Արցախյան հիմնախնդիրը՝ այն կա և ոչ միայն հայկական կողմերի համար։ Առնվազն կա այն համոզմունքը, որ որևէ սահմանազատում/ սահմանագծում, կոմունիկացիաների բացում չի կարող դիտարկվել տարածաշրջանային կայունության և խաղաղության համար բավարար պայման, եթե այն չի զուգորդվում ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորմամբ։ Այլ կերպ ասած՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատման գրավականը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորումն է։ Մնացած բոլոր ճանապարհները տանում են փակուղի: 

Հ․Գ․ Արցախյան հիմնախնդրից  «ձեռքերը լվանալու» դիրքորոշման դեպքում տրամաբանական կլիներ Ադրբեջանի հետ բանակցել/քննարկել Ադրբեջանի կողմից ներկայացված հինգ կետերից բաղկացած այսպես կոչված խաղաղության փաստաթուղթը դե-յուռե երկկողմ (Հայաստան – Ադրբեջան), իսկ դե-ֆակտո քառակողմ (Հայաստան – Ադրբեջան – Ռուսաստան – Թուրքիա) հարթությունում։

Որքանով կհաջողվի Հայաստան – Ադրբեջան հարաբերությունների կարգավորման օրակարգի միջազգայնացման փորձերն ամրապնդել և ամրագրել միջազգայնորեն ընդունելի մանդատի/ ձևաչափի ներքո՝ ցույց կտա ժամանակը։ Մի բան հստակ է՝ հաշվի առնելով, թե ինչ փաստաթղթղերի հիման վրա է հայկական կողմը տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները՝ Հայաստանը բռնել է մարդու իրավուքները որպես գործուն միջոց կիրարկելու ճանապարհը։

Ձեզ կեհաքրքրի...