Ամերիկյան CBS News ալիքը Ստամբուլը ներկայացրել է Հունաստանի կազմում

Stambul

 Ամերիկյան հեռուստատեսությամբ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերաբերյալ լուրերի ընթացքում ցուցադրված քարտեզի վրա Ստամբուլը ներկայացվել է որպես հունական տարածք: 

Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ «CBS News» հեռուստաալիքի ղեկավարությունը ներողություն է խնդրել Ստամբուլը որպես հունական տարածք ցուցադրելու համար։

Թուրքական կողմի՝ ապատեղեկատվական բնույթի քարտեզ օգտագործելու համար անհապաղ բացատրություն տալու պահանջին ի պատասխան ամերիկյան հեռուսաալիքը արձագանքել է անմիջապես։ Ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար՝ հավաստիացնելով որ սխալը շտկված է:

Նման սխալներ հետագայում թույլ չտալու համար «CBS News» հեռուստաընկերությունը նշել է, որ կվերանայի հրապարակման գործընթացը:

ermenihabber.am

Ձեզ կեհաքրքրի...