Կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվեհամարին մեկ օրում փոխանցվել է 43 մլն դրամ գումար
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին կատարվել է 43 մլն 121 հազար դրամ։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը՝ հղում անելով ՀՀ ֆինանսների նախարարությանը։
«ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020 թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 18.03.20 թ. ժամը 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121 հազար դրամ, ընդհանուր քանակը՝ 218 վճարում»,- ասված է հաղորդագրության մեջ: