ՀՀ ԶՈՒ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից. armtimes

Pashtonneric azatum

 ՀՀ ԶՈՒ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ այսօր ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմից:

Մասնավորապես՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արմեն Հարությունյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի Հրթիռային զորքերի և հրետանու պետ-վարչության պետի պաշտոնից: Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:

Արթուր Պողոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից: Անդրանիկ Մակարյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

 

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...