Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին. Բայդեն

Biden

ԱՄՆ նախագահը այսօր առավոտյան սկսված ռուս-ուկրաինական լարվածությանը անդրադառնալով, հայտարարել է. «ԱՄՆ-ն և նրա  դաշնակիցները միասնական և վճռական կերպով կպատասխանեն Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չարդարացված հարձակմանը։ Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս հարձակման հետևանք մահերի և ավերածությունների համար: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին»։

Ձեզ կեհաքրքրի...