Հարգելի համաքաղաքացիներ, փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով

Ertughi

Հարգելի համաքաղաքացիներ, փետրվարի 20-ից Երևանի ներհամայնքային ավտոբուսային հհ. 28, 35 երթուղիները նախկին «Հայգեր»-ների փոխարեն սպասարկվում են «Ժոնգ տոնգ» մակնիշի միջին դասի նոր ավտոբուսներով: Երթուղիների շահագործումը կիրականացվի համապատասխանաբար՝ 14 և 13 միավոր մեքենաներով՝ հետևյալ ուղեգծերով.
Հ.28 երթուղի
? ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ – ՀՈՒՅՍԻ ԱՎԱՆ
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 8-րդ զանգված – Մինսկի – Միկոյան – Մուրադյան փ.-ներ – Գայի պ. – Ռուբինյանց – Պ. Սևակի փ.-ներ – Ազատության – Կոմիտասի պ.-ներ – Կիևյան – Հալաբյան – Արզումանյան – Շինարարների – Աբելյան – Հալաբյան – Մարգարյան – Բաշինջաղյան – Մազմանյան փ.-ներ – Սիլիկյան նոր խճուղի –Նազարբեկյան թաղամաս – Չաուշի փ. – Աշտարակի խճ. – Հույսի ավան (վերջնականգառ):
Հետադարձը` Աշտարակի խճ. – Չաուշի փ. –Նազարբեկյան թաղ. – Սիլիկյան նոր. խճ. –Մազմանյան փ., այնուհետև նույն ուղեգծով:
Երթուղին կշահագործվի ուղեգծի մասնակի փոփոխությամբ՝ ներառելով Նազարբեկյան թաղամասը:
Հ.35 երթուղի
? ՆՈՐ ՆՈՐՔԻ 4-ՐԴ ԶԱՆԳՎԱԾ – ՀԱԹ.
Սկզբնականգառ՝ Նոր Նորքի 4-րդ զանգված – Գյուլիքեխվյան – Գալշոյան – Միկոյան – Բ.Մուրադյան փ-ներ – Գայի – Մյասնիկյան պ.-ներ – Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան փ.-ներ – Մաշտոցի – Մարշալ Բաղրամյան պ.-ներ – Կիևյան – Լենինգրադյան – Սեբաստիայի – Րաֆֆու – Զոր. Անդրանիկի – Օհանովի – Շերամի – Ա.Բաբաջանյան փ.-ներ (վերջնականգառ):
Հետադարձը` նույն ուղեգծով։

Ձեզ կեհաքրքրի...