Կկառուցվի ՀՀ-ում ամենաերկար Բարգուշատի թունելն ՝ մոտ 8,6 կմ երկարությամբ. Գնել Սանոսյան

Tunelner
   ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան կմ 0+000-կմ 60+022 ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների նախաորակավորման գործընթաց։
?Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի իրականացումը ՀՀ կառավարության 24.09.2021թ. թիվ 1564-Ա որոշմամբ սահմանվել է որպես առաջնահերթություն:
ℹ️Շինաշխատանքների գնման նախաորակավորման ընթացակարգն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջազգային մրցույթ` ICB «Երկփուլանի բաց մրցույթ` նախաորակավորմամբ» գնման նախաորակավորման ընթացակարգով սահմանված կանոններով։
‼️Նշենք, որ Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի նոր ճանապարհահատված` մոտ 60 կմ ընդհանուր երկարությամբ, ներառյալ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):
⏳Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022թ. ապրիլի 27-ը՝ ժամը 16:00 (Երևանի ժամանակով):
Այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://ecepp.ebrd.com/respond/6A8T7W9M73

Ձեզ կեհաքրքրի...