Պարզաբանում՝ Վրաստան-Հայաստան սահմանին բեռնատարների կուտակումների մասին
Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ Վրաստանում արգելում են հայկական բեռնատարների մուտքը։ Նշվում է, որ այդ պատճառով մաքսակետում առաջացել են տասնյակ մեքենաների կուտակումներ։Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ խնդրի վերաբերյալ Վրաստանում Հայաստանի դեսպանության և Էկոնոմիկայի նախարարության կողմից ժամեր առաջ տարածվել էր հայտարարություն։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Լարսի մաքսակետում եղանակային անբարենպաստ պայմանների, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի չտարածման նպատակով իրականցվող ախտահանող միջոցառումների հետ կապված, վրաց-ռուսական սահմանին կան բեռնատարների կուտակումներ։ Քանի որ ամեն հաջորդ մաքսակետում բեռնատարների կուտակումներ են առաջանում ՝ բացթողումն իրականացվում է մյուս մաքսակետերի հետ համաձայնեցման կարգով։