Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են BMW-ն ու Opel-ը, վերջիններս հայտնվել են գազալցակայանի տարածքում, BMW-ն գլխիվայր շրջվել է

vtar

Երեկ՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ճանապարհի 1-ին կմ հատվածում՝ գազալցակայանի դիմաց, բախվել են 26-ամյա  Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 44-ամյա Հայկ Պռազյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել գազալցակայանի տարածքում՝ BMW-ն էլ գլխիվայր շրջվել է։  Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

 shamshyan.com 

 

Ձեզ կեհաքրքրի...