Լաչինի միջանցքին Ադրբեջանն այլընտրա՞նք է կառուցում. JAMnews

Lachin

  JAMnews. Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնվել է Հագարի գետի վրա կամրջի շինարարության լուսանկարը։ Կամուրջն, ինչպես հաղորդվում է, դառնալու է Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի մի հատվածը։ Նշված միջանցքը Հայաստանը կապում է Արցախին։ Սակայն ո՞վ է կառուցում այդ ճանապարհը։ Ադրբեջանի փորձագետները տարբեր կերպ են մեկնաբանում իրավիճակը։ Ադրբեջանցի ռազմական տեսաբան Ադալեթ Վերդիևը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է տեղադրել, որում պատկերված է Լաչինի շրջանում Հագարի գետի վրա կամրջի շինարարությունը։ Հեղինակը պնդում է, որ կառուցվող ճանապարհն այլընտրանք կլինի Լաչինի միջանցքին՝ միակ ճանապարհին, որը Հայաստանը կապում է Արցախի հետ։
Լուսանկարի հեղինակի ունեցած տեղեկությունների համաձայն՝ Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի «Գայգի» ավանով և լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am/

Ձեզ կեհաքրքրի...