Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին

Britania

   Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինա- Ռուսաստանի մոտալուտ ռազմական ներխուժման մասին լուրերի ֆոնին, գրում է BBC-ն։

«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի: Բրիտանական դեսպանատունը մնում է բաց և կշարունակի իրականացնել հիմնական աշխատանքները», – ասվում է դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը ևս հայտնել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։

«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիան սկսել է իր դիվանագետների ու նրանց ընտանիքների տարհանումն Ուկրաինայից:

armtimes.com

Ձեզ կեհաքրքրի...