Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բախվել են Opel Astra-ն ու ВАЗ 21099-ը. կա վիրավոր
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Գրիգոր Եղոյանի վարած Opel Astra մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 52-ամյա Ուլյան Զաքոյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Լևոն Զազյանն ու Գուրգեն Մաթևոսյանը: