Մեկնարկել է Ղազախստանի հարցով Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստը

turqerov

  Տեսակոնֆերանսի ձևաչափով մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստը։ Նիստը գումարվել է Թուրքիայի նախաձեռնությամբ, քննարկման հիմանական հարցը ղազախական ճգնաժամն է։ Ըստ ադրբեջյանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը մասնակցում են կազմակերպության անդամ, ինչպես նաև դիտորդ երկրների ԱԳ նախարարները։ Նիստը նախագահում է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հավելենք, որ կազմակերպության անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Հունգարիան և Թուրքմենստանը։

Էմմա Չոբանյան

 factor.am

Ձեզ կեհաքրքրի...