Երևանում 25–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել կայանված Mercedes-ին.

3 mardu vraert

   Երեկ՝ հունվարի 4-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Ա.-ն իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով  Սարի Թաղ 5-րդ շարքի թիվ 1 տան դիմացի հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ, Երևանի բնակիչ,  36-ամյա Կարապետ Ք.-ին, Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Մարինե Ղ.-ին, Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Մարինե Մ.-ին:  Վրաերթից  հետո  բախվել  է Երևանի բնակիչ, 32-ամյա Գրիգոր Տ.-ի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթ-վթարի հետևանքով Դավիթ Ա.-ն, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Գուրգեն Թ.-ն, վրաերթի ենթարկվածներ Կարապետ Ք.-ն, Մարինե Ղ.-ն և Մարինե Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ԱԻՆ ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները,  փակել  գազաբալոնների փականներն ու տուժածներին էլ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին: Օպերատիվ են գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վրաերթ-վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

shamshyan.com

 

 

Ձեզ կեհաքրքրի...