Երևանում 27-ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրելի հատվածով անցնող երեխային
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10–ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10 տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:
shamshyan.com