Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի

mahacel e

  Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20–ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան–Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի  վայրից դիմել է փախուստի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:  Փրկարարները սահմանազատել են տարածքը:  Օպերատիվորեն ժամանել են  ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝  գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանն ու ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը: Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել  են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր: Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Կակոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննիչի որրոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...