Թող տանեն մանկատուն. գյումրեցի 13–ամյա աղջկա հորաքույր

togh tanen mankatun

Գյումրիում մարտի 5-ին 43-ամյա կնոջ սպանության եւ նրա 13-ամյա դստերը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու օրը տանն է եղել նաեւ գործով մեղադրյալ 28-ամյա Դավիթ Պողոսյանի  մայրը։ Այս մասին NEWS.am-ին պատմել է, 13-ամյա աղջկա հորաքույրը՝ Վարսիկ. Գ.–ն։

Կնոջ խոսքով՝ 2 տարի առաջ՝ եղբոր մահանալուց հետո, իրենք դադարել են շփվել հարսի հետ։ Մեկ տարի առաջ եղբոր որդին, չհամակերպվելով մոր՝ ընկեր ունենալու փաստի հետ, տեղափոխվել է հորաքրոջ տուն բնակության, վերջին երեք ամիսներին էլ բնակվում է Ռուսաստանում, դեպքի մասին տեղեկանալուց հետո վերադառնում է Հայաստան։

Նրան հարևանները պատմել են, որ վերջին ամիսներին հարսի ու նրա անչափահաս դստեր հետ բնակվել են ոչ միայն մեղադրյալը, այլև նրա մայրը:  «Սպանության ժամանակ էլ այդտեղ է եղել ու շտապօգնություն է կանչել, որ երեխային տանեն հիվանդանոց»,- լրատվականի հետ զրույցում ասել է երեխայի հորաքուրյրը:

 

13–ամյա աղջկան, որն արդեն հինգ օր Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում է, և այսօր գիտակցության է եկել, մինչև հիմա հարազատները չեն այցելել։ Հորաքրոջ խոսքով՝ մոր կողմի հարազատները Հայաստանում չեն, հոր կողմի հարազատներն էլ չեն ուզում նրա հետագա խնամքի համար պատասխանատվություն ստանձնել. «Ես չեմ կարող այդ երեխային խնամակալ կանգնեմ։ Թոշակառու, ինֆարկտ տարած կին եմ»։

Հարցին՝ ինչո՞ւ գոնե երեխային տեսակցության չի գնում, նա պատասխանեց. «Ինչի՞ գնայի, ամուսինս կթողնե՞ր, որ գնայի։ Չէ, չեմ գնա։ Սիրտս էլ չի տանի, որ գնամ երեխային այդ վիճակում տեսնեմ։ Թող տանեն մանկատուն»։

Ձեզ կեհաքրքրի...