Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. ՀՀ ՊՆ ծառայողը Mitsubishi Pajero-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին

vtar

Այսօր՝ նոյեմբերի 24-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում 48-ամյա Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 88-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բետոնե արգելապատնեշներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են  գործել բժիշկներն ու Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Անիի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքն, ապա քաղաքացիների ու ճանապարհաշինարարների օգնությամբ վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Պետրոս Պետրոսյանի գլխավորությամբ:  Մինչ դեպքի վայրում տեղազննություն էին  կատարում  նույն վաշտի ավագ հետաքննիչներ Դավիթ Ասատրյանն ու Նաիրի Գասպարյանը, ճանապարհային ոստիկանները պարզել են, որ վարորդը ծառայում է  ՀՀ ՊՆ N զորամասում, ինչի համար էլ տեղեկությունը փոխանցել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Գյումրու բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել Ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: 

shamshyan.com 

Ձեզ կեհաքրքրի...